Ասոցիացիաներ
Հայկական բժշկական ասոցիացիա. կլինիկական այցեր
 
                            Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի ձևավորմանը։
Այս նպատակին հասնելու համար ասոցիացիան իր առջև դրել է մի շարք առաջնահերթ խնդիրներ, որոնցից մեկն էլ աջակցությունն է բժշկագիտության զարգացմանը ՀՀ մարզերում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի մարզերում բնակչությունը հիմնականում հնարավորություն չունի ժամանակակից չափանիշներին համահունչ բուժօգնություն ստանալու։  Սրա պատճառները բազմաբնույթ են և բխում են մեր երկրի և մասնավորապես մարզերի առջև ծառացած մի շարք խնդիրներից, ինչպիսիք են` բնակչության կենսամակարդակի ու վճարունակության ցածր մակարդակը, տեղի բուժհաստատությունների չափազանց անբավարար տեխնիկական և կադրային հագեցվածությունը և այլն։ Բնական է, որ ՀԲԱ իր գործունեությամբ չի կարող ամբողջական լուծում տալ այս խնդիրներին, սակայն հավատարիմ է մնում իր կողմից որդեգրված քաղաքականությանը. այն է` երբեք չնահանջել դժվարությունների առջև և սեփական լուման ներդնել անգամ ամենաբարդ ու անլուծելի թվացող խնդիրների իրագործման հարցում։ Առաջնորդվելով հենց այս տրամաբանությամբ` ՀԲԱ կլինիկական հանձնախումբը 2004թ. նախաձեռնեց հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար կլինիկական այցերի կազմակերպումը։ Մինչ օրս այս կառույցը կազմակերպել է շուրջ երկու տասնյակ կլինիկական այցեր, որոնց ժամանակ բնակչության առավել խոցելի խմբերը անվճար բժշկական զննման, խորհրդատվության, հետագայում դինամիկ վերահսկման հնարավորություն են ստացել։
Սրա պատճառները բազմաբնույթ են և բխում են մեր երկրի և մասնավորապես մարզերի առջև ծառացած մի շարք խնդիրներից, ինչպիսիք են` բնակչության կենսամակարդակի ու վճարունակության ցածր մակարդակը, տեղի բուժհաստատությունների չափազանց անբավարար տեխնիկական և կադրային հագեցվածությունը և այլն։ Բնական է, որ ՀԲԱ իր գործունեությամբ չի կարող ամբողջական լուծում տալ այս խնդիրներին, սակայն հավատարիմ է մնում իր կողմից որդեգրված քաղաքականությանը. այն է` երբեք չնահանջել դժվարությունների առջև և սեփական լուման ներդնել անգամ ամենաբարդ ու անլուծելի թվացող խնդիրների իրագործման հարցում։ Առաջնորդվելով հենց այս տրամաբանությամբ` ՀԲԱ կլինիկական հանձնախումբը 2004թ. նախաձեռնեց հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար կլինիկական այցերի կազմակերպումը։ Մինչ օրս այս կառույցը կազմակերպել է շուրջ երկու տասնյակ կլինիկական այցեր, որոնց ժամանակ բնակչության առավել խոցելի խմբերը անվճար բժշկական զննման, խորհրդատվության, հետագայում դինամիկ վերահսկման հնարավորություն են ստացել։
 Այցերը երբեք չեն կազմակերպվում հախուռն կերպով. դրանց նախորդում են նախապատրաստական աշխատանքները առողջապահության մարզային կառույցների հետ, որոնք նախօրոք տեղական լրատվամիջոցների օգնությամբ բնակչությանը տեղեկացնում են պատրաստվող այցի մասին, կազմում անհրաժեշտ մասնագետների ցուցակը, կատարում հերթագրումներ։ Պատահական չէ նաև բնակավայրերի ընտրությունը։ Այցելությունները կատարվում են հիմնականում այն բնակավայրերում, որտեղ չկան բավարար քանակությամբ նեղ մասնագետներ ու համապատասխան սարքավորումներ։ 2004-2006թ.թ. կլինիկական այցեր են իրականացվել Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ճամբարակ, Գավառ, Չարենցավան, Վանաձոր քաղաքներ, ինչպես նաև Երևանի, Գավառի և Գյումրու մանկատներ։ Այս այցերի ընթացքում անվճար բուժօգնություն են ստացել մի քանի հազար բնակիչներ, որոնք այժմ էլ գտնվում են բժշկական ասոցիացիայի բժիշկների հսկողության տակ։ Միևնույն ժամանակ կլինիկական հանձնախումբը մարզային բժիշկների համար հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպում է գիտական սեմինարներ և "կլոր սեղաններ"` տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից եղանակների վերաբերյալ։

 Կլինիկական այցերի ընթացքում բժիշկների համար մի շարք զեկուցումներ են կարդացվել "Էպիլեպսիա. դասակարգում, ախտորոշում, բուժում", "Պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ", "Զարկերակային ճնշման ախտորոշման, բուժման ժամանակակից մեթոդները", "Թոքաբորբեր" և այլ թեմաներով։ Զեկուցումներ են ներկայացնում նաև ասոցիացիայի հետ համագործակցող "NYCOMED", "PLIVA", "PFIZER" և այլ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները։ Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս Երևանի և մարզերի բժիշկների միջև առավել սերտ և օգտակար մասնագիտական կապեր հաստատել։ Շատ կարևոր է նաև այն փաստը, որ բժիշկներին անվճար տրամադրվում է Բրիտանական "Հայաստանի բարեկամներ" բարեգործական կազմակերպության աջակցությամբ տպագրված համապատասխան գրականություն` մի շարք հիվանդությունների բուժման ժամանակակից սխեմաների և նորագույն դեղամիջոցների կիրառման վերաբերյալ։ Այս շարքից են` "Ապացուցողական բժշկության հիմունքներ", "Ուղեղի կաթվածի առաջնային կանխարգելումը" մեթոդական ձեռնարկները, "Կոլոռեկտալ քաղցկեղ", "Օստեոարթրիտ", "Ինչպե՞ս կանխել ուղեղի կաթվածը", "Դիաբետը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ", "Զարկերակային գերճնշում", "Սրտի իշեմիկ հիվանդություն։ Սրտամկանի ինֆարկտ", "Պրոստատիտ", "Զգուշացի՛ր պալարախտից" մեթոդական նյութերը։

 Բացի այդ, կլինիկական հանձնախումբը պարբերաբար կազմակերպում է "կլոր սեղաններ" Երևանի տարբեր կլինիկաների բժիշկների համար։ Այս միջոցառումների նպատակն է նեղ շրջանակում (շուրջ 30-40 բժիշկների մասնակցությամբ) քննարկել ներկայացվող խնդրի վերաբերյալ տվյալ պահի արդիական հարցերը։ Արդեն իրականացվել են բազմաթիվ քննարկումներ` "Նեյրոգիտության հակասությունների տրամաբանական բացատրությունները", "Հղիության հիպերտենզիվ խանգարումներ", "Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշ՝ կլինիկական նշանակությունը և զարկերակային գերճնշման հետ կապը", "Նեյրոսիֆիլիս` պարետիկ և ոչ տիպիկ ցերեբրովասկուլյար ձևերի կոմբինացիա", "Տղամարդկանց անպտղության և հիպոգոնադիզմի ախտորոշման ժամանակակից մոտեցումները", "Ռինոպլաստիկան` թե' "բաց", թե' ''փակ" եղանակով'', "Պարբերական հիվանդությունը փսիխոսոմատիկ հիվանդությու՞ն է, թե ոչ" և այլն։

Այս և նմանատիպ միջոցառումները միշտ կլինեն ՀԲԱ կլինիկական հանձնախմբի աշխատանքային ուղղությունների շարքում` միաժամանակ հաշվի առնելով զարգացումների և նորամուծությունների մշտական անհրաժեշտությունը։
Հարկ ենք համարում նշել, որ ՀԲԱ դռները բաց են կազմակերպության աշխատաոճն ու նպատակները կիսող բոլոր բժիշկների համար, որոնք կարող են ակտիվորեն ընդգրկվել ինչպես իրականացվող, այնպես էլ նախատեսվող հետագա ծրագրերում` անդամակցելով նրա համապատասխան կառույցներին։ Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ներկայացված բոլոր ծրագրերը իրականցվել ու իրականցվում են անվճար և կամավոր սկզբունքներով ու հարազատ են հիպոկրատյան սկզբունքներին։
P.S.
 ՀԲԱ հատուկ շնորհակալություն է հայտնում "Աշտարակ Կաթ" ՓԲԸ և Բրիտանական "Հայաստանի բարեկամներ" բարեգործական կազմակերպություններին մեր ծրագրերին աջակցելու համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ կլինիկական այցերի համար անհրաժեշտ մի շարք բժշկական սարքավորումների ձեռքբերումը, որն էլ իր հերթին նպաստեց հատկապես հեռավոր գյուղեր կատարվող կլինիկական այցերի արդյունավետության բարձրացմանը։
 20.05.2007
20.05.2007                    Կարդացեք նաև
 
                Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ստեղծվել է 2002 թ․ Պարունակ Զելվեյանի հետևողական և նպատակասլաց ջանքերի արդյունքում: 2005 թ. ՀԲԱ-ին միացավ Հայ բժիշկների միությունը՝ Պրոֆեսորներ Կառլեն Ադամյանի, Վաչագան Այվազյանի...
 17.05.2021
17.05.2021                                     
                                        
                1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...
 13.03.2012
13.03.2012                                     
                                        
                Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
 24.05.2008
24.05.2008                                     
                                        
                Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...
 24.02.2008
24.02.2008                                     
                                        
                Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...
 25.12.2007
25.12.2007                                     
                                        
                1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ...
 22.10.2007
22.10.2007                                     
                                        
                «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
 21.05.2007
21.05.2007                                     
                                        
                Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
 20.04.2007
20.04.2007                                     
                                        
                Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
 22.03.2007
22.03.2007                                     
                                        
                Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...
 24.02.2007
24.02.2007                                     
                 
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն

 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ